Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 10 ՍԼ 062 եւ «ՎԱԶ-0710» մակնիշի Լ 4832 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Իսկ ժամը 07.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի 35 VU 291 պետհամարանիշով ավտոմեքենան: