Անցած գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքում որեւէ կոպիտ իրավախախտում չի գրանցվել՝ կապված քաղաքի կենտրոնում զանգվածային անկարգությունների հետ, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
«Մարդկանց ամենամեծ խումբը նախկինի պես շարունակում է Անկախության Մայդանում գտնվել՝ ավելի քան հինգ հազար մարդ, եւս մոտ երեք հարյուր մարդ գտնվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ»,-հայտարարել են Ուկրաինայի ՆԳՆ օպերատիվ շտաբում:
Իրավապահները հերթական անգամ կոչ են արել ցուցարարներին զգոն լինել ու սադրանքների չենթարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել էր, որ ոստիկանությունը ուժ չի կիրառելու Կիեւում հանրահավաք անցկացնողների դեմ:





























