Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ Բելոռուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Մեժուեւի հետ:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության տարբեր ոլորտներում հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Ալեքսանդր Մեժուեւի հետ Արթուր Բաղդասրյանի հանդիպման ժամանակ կողմերը շեշտեցին հայ-բելոռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ երկու երկրների անվտանգության խորհուրդների դերակատարության կարեւորությունը, համագործակցության նոր ոլորտների բացահայտման անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանն իր բելոռուս գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան, ինչը սիրով ընդունվեց:

Արթուր Բաղդասարյաննը հանդիպում է ունեցել նաեւ Ուկրաինայի Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մեդվեդենկոյի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի համապատասխան կառույցների աշխատակազմերի միջեւ համագործակցության հաստատման, ինչպես նաեւ անվտանգությանը եւ պաշտպանությանը վերաբերող հարցեր: