Մոսկվայում ավազակային հարձակման համար ձերբակալվել է 29-ամյա ռեփեր Ռոմա Ժիգանը:

Ոստիկանությունում երգչին հարցաքննում են քննիչները: Հանցանքը, որում կասկածվում է երգիչը, կատարվել է  2013-ի հունիսին:

Ռոմա Ժիգան բեմական կեղծանունով Ռոման Չումակովը նախկինում արդեն դատվել էր կողոպուտի համար: Ռեփերի ազատազրկման տարիների թեման էլ արտահայտված է նրա երգերում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուշագրավ է, որ  2009թ. Ռոմա Ժիգանը ռուսական «Ճակատամարտ հարգանքի համար» ծրագրի գլխավոր մրցանակի էր արժանացել, որը նրան հանձնել էր այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը: