ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նախատեսված այցը Հայաստան: Այդ մասին դեկտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյն Փսաքին:

Նրա խոսքով, Պետքարտուղարությունը  հուսով է, որ այցը հնարավորություն կտա երկխոսություն սկսել տարածաշրջանային առաջնորդների միջեւ: «Մենք շարունակում ենք Թուրքիային եւ Հայաստանին կոչ անել՝ ստորագրել հարաբերությունների կարգավորման արձանագրություններն ու շոշափելի քայլեր ձեռնարկել, ինչպես օրինակ՝ սահմանների բացումը, որը թույլ կտա ամրապնդել հարաբերությունները հարեւանների միջեւ, ստեղծելու աշխատատեղեր եւ նոր հնարավորություններ քաղաքացիների համար»,- ասել է Փսաքին: