Հայաստանում պատրաստվում են անցում կատարել ոստիկանական նոր տեսակի համազգեստի: Այս մասին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա խոսքով՝ նոր պահանջները կներկայացվեն նաեւ ոստիկանների արտաքին տեսքին ու վարքին:

«Համազգեստի հին օրինակը, որը գործում է մինչ օրս, խորհրդային բնույթի է: Այդ տեսակի համազգեստը պատրաստելիս հաշվի էին առել Խորհրդային միության կլիմայական առանձնահատկությունները, սակայն մեզ մոտ դրանք, այնուամենայնիվ, տարբեր են: Դրա հիման վրա մենք նոր համազգեստ կկարենք»,-հայտարարել է Գասպարյանը:

Նշենք, որ Հայաստանի ԶՈւ-ը տարիներ առաջ արդեն խորհրդային տեսակի համազգեստից անցում էին կատարել արեւմտյան տեսակի համազգեստի: