Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ երկրում ազգամիջյան հակասությունների ծագման պատճառը «անբարո ինտերնացիոնալն» է:
«Անբարո ինտերնացիոնալում» ներառված են այն անձինք, ովքեր հաշվի չեն նստում ուրիշների ավանդույթների հետ, այդ թվում՝ «Ռուսաստանի հարավից եկածները», «իրավապահ մարմինների ծախու աշխատակիցները, որոնք հովանավորում են հանցագործներին» եւ «այսպես կոչված ռուս ազգայնականները», ասել է Պուտինը երկրի Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:
ՌԴ նախագահը կոչ է արել հաղթահարել այս մարտահրավերը եւ պաշտպանել «ազգամիջյան խաղաղությունը, մեր հասարակության միասնականությունը եւ ռուսական պետության ամբողջականությունը»,- հայտնում է utro.ru-ն:





























