Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 231-րդ կմ-ին բախվել է մերկասառույցի պատճառով ճանապարհը հորիզոնական փակած «Վոլվո» մակնիշի բեռնատարի: Պատահարի հետեւանքով «ԲՄՎ 525»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ-ին է ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, բախվել է «Լենդմարկ ZX 24» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տրանսպարտեր» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-3151201» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























