Եթե Ուկրաինան հավատարիմ մնա իր ամբիցիաներին՝ կապված եվրաինտեգրման քաղաքականության հետ, ԵՄ հետաքրքրությունը այս տարածաշրջանի հանդեպ, այդ թվում՝ Հայաստաննի, որոշակիորեն վերականգնվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ, «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի հարցերով համակարգող Բորիս Նավասարդյանը՝ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:
«Եթե Ուկրաինայի վերջնական կողմնորոշումը գերակշռի, ապա, բնականաբար, դա Հայաստանին ստվերում կպահի եւ անգամ կարող է խոչընդոտել Հայաստան-ԵՄ հարաբերությունների կոնկրետացմանը, քանի որ բոլորը զբաղված կլինեն Ուկրաինայով»,-կարծիք է հայտնել Նավասարդյանը: Նա վստահ է, որ եթե Ուկրաինան հավատարիմ մնա եվրաինտեգրման ձգտմանը, ԵՄ հետաքրքրությունը այս տարածաշրջանի հանդեպ կվերականգնվի, քանի որ վիլնյուսյան գագաթաժողովից հետո այն բավականին նվազել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:





























