ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը ոչ հերքում, ոչ՝ հաստատում է, որ պատրաստվում է բիզնեսը ընդլայնել եւ արտերկրում նոր բիզնես ձեռնարկել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով այդ խոսակցություններին, Օհանյանն ասաց, որ այդ հարցին պատասխանելու ցանկություն չունի: «Ոչ չեմ կարող այդ տեղեկությանը արձագանքել: Ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ»,- նշեց Մարգար Օհանյանը, միաժամանակ ավելացնելով, որ իր առողջական վիճակը լավ է եւ այս պահին դեռ հանգստանում է:

«Շատ չակերտներ չկան, որ բացեմ: Ամեն ինչ նորմալ է եւ դեռ հանգստանում եմ»,- ասաց Մարգար Օհանյանը:

Ճշտող հարցին, թե չի էլ հերքո՞ւմ տեղեկությունը, որ ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը, ՃՈ նախկին ղեկավարն արձագանքեց. «Լավ, ինչ եք ուզում ինձնից: Ես ինքս ասել եմ չէ, եթե ժամանակը գա՝ ես անձամբ կխոսեմ»: