Շիրակի մարզում 35-ամյա Գեւորգ Կ.-ն ծեծել է կնոջը եւ կծել նրա ձեռքը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 35-ամյա Գեւորգ Կ.-ն վիճաբանել է իր կնոջ՝ Օֆելյա Մ.-ի հետ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին, կծել է ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 10-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























