Եվրահանձնաժողովը Մոլդովային, Վրաստանի եւ Հայաստանին 87 մլն դոլարի լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ Արեւելյան գործընկերության ինտեգրման եւ համագործակցության ծրագրերի շրջանակներում:

Այդ միջոցները կուղղվեն գյուղական համայնքներում տնտեսական հնարավորությունների մեծացման, էներգետիկ ոլորտում բարեփոխումների առաջընթացի, աշխատաշուկայում կառավարման բարելավման, մասնագիտական կրթության եւ այլ ծրագրերի իրականացմանը:

2013 թվականին տրամադրվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 87 մլն եվրո, որը երկրների միջեւ կբաշխվի հետեւյալ կերպ. Մոլդովա՝ 35 մլն եվրո, Վրաստան՝ 27 մլն եվրո եւ Հայաստան՝ 25 մլն եվրո:

«Այս տարի երեք արեւելյան գործընկերներ պարգեւատրվել են ժողովրդավարության զարգացման հարցում իրենց ջանքերի համար: Մենք հույս ունենք, որ ապագայում այդ խումբն էլ ավելի կմեծանա: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին եւ համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտ են բերում քաղաքացիներին»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հացերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: