«Հրապարակը» գրում է. «Վովա Գասպարյանը հերթական «կրեատիվ» նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ներխուժել է ենթակաների «անձնական» կյանք. վերջին նիստերից մեկը նվիրել է Երեւանի ոստիկանության բաժինների պետերի խնջույքների ու սեղանակիցների ընտրության հարցին: Հրահանգել է սեղան չնստել թաղային հեղինակությունների հետ, որոնք հայհոյում են իրենց: «Դեմից մտքի մեջ են քրֆում, հետեւից՝ բարձրաձայն»,- ասել է «զորավարը»:
Նախազգուշացումից հետո մականունավորների հետ սերտաճած ոստիկանները խուսափում են մարդաշատ «օբյեկտներում» երեւալ: Ի դեպ, ուտող-խմողներից մի քանիսը տոներից առաջ, մյուսները՝ հետո, հնարավոր է հրաժեշտ տան իրենց պաշտոններին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























