«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ն ավարտում է կուսակցության հաշվառման գործընթացը: Հատ-հատ «նայվել» են բոլոր կառույցների, ընդհանուր թվով` 161 հազար անդամները:
Ինչո՞վ է բացատրվում այդ երկարատեւ պրոցեսը, մանավանդ որ ոչ ընտրություն կա, ոչ էլ էքստրեմալ վիճակ` հարցրինք ՀՀԿ-ականներից մեկին: «Իրեն հարգող ցանկացած կուսակցություն պետք է տարին 1 անգամ հաշվառում անցկացնի»: Ի՞նչ եք հաշվում: «Կոշիկի չափից մինչեւ մազերի գույնը»,- պատկերագրեց նժդեհականը: Հեչ մաղե՞լ եք: «Մաղել ենք»: Ինչքա՞ն: «Բավականին»:
Նորմալներին երեւի մաղել եք, կարիերիստ-քծնողներին` պահել: «Մեր կուսակցությունում չկան կարիերիստներ»: Այլ կուսակցություններ փոխադրվողներ կա՞ն: «Չունենք: Այլ կուսակցություններից են գալիս մեզ մոտ` դժվար ենք ընդունում»: Որ սուփրի վրա բերան չավելանա՞: «Չէ, որ նվիրյալներ լինեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























