«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իշխանական մեծ գաղտնիք է բացահայտել։ Նա հայտնել է, թե երբ է ՀՀԿ-ն պատրաստվում հեռանալ իշխանությունից։ «Երբ լուծվի Արցախի խնդիրը, երբ Հայաստանը զարգացման հունի մեջ մտնի ու սկսի զարգանալ, այդ ժամանակ էլ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից»,-բացատրել է Գրիգորիչը։ «Ժողովուրդ»–ը հետաքրքրվել է, թե երբ կգա այդ օրը։ Ըստ Գալուստ Սահակյանի՝«մի 50 տարի էլ սպասեք...»։

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ փոխնախագահը խոստովանել է, թե ինչու են ՀՀ իշխանությունները շարունակում երկիրը պահել թշվառ եւ ծանր վիճակում, որպեսզի իրենց մեթոդներով եւս 50 տարի իշխեն ժողովրդին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում