Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը ԵՄ-ին կրկին կոչ է արել չմիջամտել Ուկրաիայի ներքին գործերին: Այս մասին հայտարարվել է Հունաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ բանակցությունների ժամանակ:
Մեշկովը հանդիպման ավարտից հետո կայացած հարցազրույցում հավելել է, որ ուկրաինացիներին պետք է ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորություն տալ:
«Մեր գործընկերներից ոմանք պետք է քիչ ելույթ ունենան Ուկրաինայի թեմայով: Խնդիրները մայդանում չեն լուծվում, այլ լուծվում են հենց լուրջ բանակցությունների սեղանի շուրջ` տնտեսական ճգնաժամից Եվրոպան դուրս բերելու ելքեր որոնելու, նույն Ուկրաինայում տնտեսական իրավիճակը բարելավելու ճանապարհով», — հայտարարել է դիվանագետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Խոսելով «Արեւելյան գործընկերությունից»` Մեշկովն ասել է, որ այդ ծրագրի մասնակից պետությունների մեծ մասն ԱՊՀ անդամներ են, կան նաեւ ՀԱՊԿ անդամներ, որոնց հետ հարյուրավոր բազմակողմանի պայմանագրեր են ստորագրված այդ ձեւաչափերում:





























