Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանի վրա ավազակային հարձակման ժամանակ ձերբակալել են Պեցո մականունով հայտնի «օրենքով գող» Ռեզո Բուխնիկաշվիլիին:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները հրաձգության են ենթարկվել, հարձակում գործողներից մեկը սպանվել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գործողության արդյունքում ոստիկանության երկու աշխատակիցներ վիրավորվել են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ձերբակալվածները փորձել են կողոպտել բնակարանը:

Հատկանշական է, որ վրացին միակն է եղել, ով ակտիվորեն չի դիմակայել իրավապահներին:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործող բոլոր անձինք տարբեր քաղքացիություն են ունեցել: Նրանցից մեկը Մերձմոսկվայի բնակիչ է, մյուսները Ռուսաստան են եկել Վրաստանից, Հայաստանից ու Տաջիկստանից: