Արգենտինայում ընթանում է ազգային ոստիկանության աշխատակիցների գործադուլը, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում: Եվ քանի որ կարգուկանոնին հետեւող չկա, երկրում թալան է սկսվել:
«Բազմաթիվ փոքր խանութներ են տուժել՝ մթերային, կենցաղային տեխնիկայի: Իսկ ես շատ աշխատակիցներ ունեմ: Եկամուտ չկա, ինչպե՞ս վարձատրեմ: Մեզ ոչ ոք չի պաշտպանում» – վրդովվում են երկրի առեւտրականները:
Ոստիկանության գործառույթն իրականացնելու նպատակով որոշ խոշոր քաղաքներ զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել, որոնք դժվարությամբ են կարողանում կարգուկանոն հաստատել: Բնակիչները նույնպես սկսել են զինվել՝ գողերին հակահարված տալու համար:
Փողոցային բախումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ տուժել են, առնվազն ինը մարդ՝ զոհվել:
Որոշ շրջաններում իշխանություններին հաջողվել է ոստիկանության հետ փոխզիջման հասնել: Իրավիճակը, սակայն, նախկինի պես լարված է, հայտնում է «ՏՎ Ցենտր»-ը:
«Մենք նախկինի պես կփակենք ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի ապահովում մեր անվտանգությունը: Մենք աշխատում եւ հարկեր ենք վճարում, այնպես որ կարգուկանոն պահանջելու իրավունք ունենք»,- դժգոհում են երկրի բնակիչները:





























