Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական-երաժշտական կոմեդիայի թատրոնում ծանոթ չէին իրենց «դերասանուհիներից» մեկի օրը ցերեկով գողություն անելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին: Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կծանոթանա հրապարակմանը: Նա հայտնեց, որ հոդվածում շրջանառվող գողություն կատարած Լիլիթ անունով դերասան իրենք չունեն, եւ գոնե վերջին 12 տարում նման դերասան չեն ունեցել:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ դեկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջեւ անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։ Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային։
Ավելի ուշ, երբ հետաքրքրվել են դեպքի մանրամասներով, պարզվե; է, որ այդ երեխան Երեւանի 97 հատուկ դպրոցի աշակերտ է։ Իրավապահներից «Ժողովուրդ»-ը պարզել է, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը Երեւանի Հ. Պարոնյանի անվան պետական-երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի է»։





























