Այսուհետ օտարերկրացիները Ուկրաինա մուտք գործելիս պետք է որոշակի գումար ունենան: Համապատասխան որոշումը կայացրել է Ուկրաինայի կառավարությունը:
Հաշվարկների արդյունքում պարզ է դարձել, որ օտարերկրացին, որը ցանկանում է Ուկրաինա մուտք գործել երկու օրով, պետք է իր մոտ ունենա առնվազն յոթ օրվա հաշվարկով գումար՝ մոտ 9408 ուկրաինական գրիվեն, որը համարժեք է 1135 դոլարի:
Համեմատելու համար՝ Լեհաստան մուտք գործելու համար պետք է ունենաս օրական հաշվարկով 33 դոլար, Գերմանիա՝ 69, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Vesti.ua-ն:





























