Ֆրանսիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 19 վրացի անդամների, որոնք զբաղվել են բնակարանային կողոպուտով:

Բացի բնակարանային կողոպուտից, խումբը մեղադրվում է նաեւ գումարներ լվանալու մեջ: Ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ գողացված իրեր, հաղորդում է Գրուզիա Online-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:

Բանդայի անդամների ձերբակալել են դեկտեմբերի 10-ին իրականացրած հատուկ օպերացիայի ընթացքում: Ձերբակալվածների թվում կա նաեւ կին:

Բնակարանների կողոպուտի վերաբերյալ հետաքննությունը անցկացվում է 2011թ: