Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 15-ամյա Սերյոժա Թ.-ն եւ հոր ներկայությամբ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  եկեղեցու մոտ մի կին եւ մի տղամարդ իր մոտից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս, որի ընթացքում տղամարդը հարվածել է իրեն` պատճառելով ֆիզիկական ցավ:  

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված կինը 53-ամյա Լիլիթ Ղ.-ն է, իսկ տղամարդը` 46-ամյա Ստեփան Մ.-ն:

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Մոլդովական փողոցի թիվ 46/1 շենքի մոտից Ստեփան Մ.-ն բերման է ենթարկվել, իսկ Լիլիթ Ղ.-ն ներկայացվել է բաժին եւ ներկայացրել Սերյոժա Թ.-ի  բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: