Ռուսաստանի Իվոնովոյի մարզային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել երկու կանանց նկատմամբ՝, որոնք ծաղր ու ծանակի են ենթարկել իրենցից մեկի ամուսնու սիրուհուն. կանայք կտրել են նրա մազերը եւ ստիպել են մերկ շրջել փողոցով:

Տուլա քաղաքի բնակչուհի Սաֆրոնովան տեղեկացել է, որ ամուսինը սիրուհի ունի եւ իր ընկերուհու՝ Ստուպինայի, հետ այցելել է նրան՝ հաշիվներ պարզելու նպատակով:

Սիրուհու տանը նրանք բռնացրել են ամուսնուն, ով անմիջապես լքել է բնակարանը: Մնալով երեքով, ընկերուհիները սկսել են վիրավորել ու հարվածել տանտիրուհուն: Դրանից հետո նրանք խոհանոցի դանակով կտրել են այդ կնոջ մազերը, մերկացրել ու ստիպել փողոցով շրջել այդ վիճակում:

«Ստուպինան հեռախոսով լուսանկարել է մերկ կնոջը, սպառնալով, որ այն կտարածի համացանցում: Սաֆրոնովայի պահանջով տուժածը մերկ շրջել է փողոցով եւ ներողություն խնդրել նրա հարազատներից»,-ասել է դատական դեպարտամենտի տարածաշրջանային վարչության մամուլի քարտուղար Օլգա Դյաչուկը:

Կանայք մեղավոր են ճանաչվել. Սաֆրոնովան դատապարտվել է 4 ամիս ուղղիչ աշխատանքների, իսկ Ստուպինան՝ 100 ժամ հարկադիր աշխատանքների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: