Ամերիկյան ոստիկանությունը կիթառի պատյանում մերկ տղամարդու է հայտնաբերել՝ Օկլահոմա նահանգի Մասկոգի քաղաքից հարավ: Այն հայտնաբերել են տեղի բնակիչները, որոնք փրկարարներ են կանչել:

Ժամանած ոստիկանները պարզել են տղամարդու ինքնությունը՝ Զաքերի Ադերս, որը տաքանալու նպատակով է մտել պատյանի մեջ:

Պարզվել է, Ադերսն ընկել է սառցակալած լիճը, հետո հանել է թաց հագուստը եւ մտել պատյանի մեջ: Ըստ ոստիկանների՝ տղամարդը շատ ուժեղ սառել էր եւ անգամ խոսել չէր կարողանում:

Ադերսը բուժզննում է անցել բուժհաստատությունում եւ շուտով դուրս գրվել, հայտնում է lenta.ru-ն`վկայակոչելով UPI-ը:

Նշվում է, որ դեպքի օրը Մասկոգիի շրջանում օդի ջերմաստիճանը նվազել էր  վեց աստիճան ցրտի: