Հայաստանը չպետք է շտապի ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու հարցում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտարարել է ՀԱԿ արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը՝ «Եվրասիական ինտեգրում-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակը Հայաստանի իշխանությունների անհետեւողական քաղաքականության հետեւանքն է: «Հայ հասարակությանը համապատասխան տեղեկություններ չեն ներկայացրել՝ կապված Ասոցացման մասին համաձայնագրի տեքստի հետ եւ նա հնարավորություն չուներ իր աջակցությունը հայտնելու այդ փաստաթղթին»,-ընդգծել է ընդդիմադիրը: Նա կարծում է, որ «Երեւանում Պուտինի խոսքերն այն մասին, որ նա զարմացած է Հայաստանի պատրաստակամությունից՝ կապված ՄՄ-ի հետ փաստաթուղթ կնքելու հետ, նշանակում էին, որ մեր իշխանությունները անգամ չեն էլ բանակցում՝ փորձելու պաշտպանել երկրի շահերը, այլ միանգամից ինչ-որ բան են ստորագրում, այն, ինչ նրանց առաջարկում են»: