Ստամբուլի Բողազիչի համալսարանը Պոլսո հունաց պատիրարք Բարդուղիմեոսին պատվավոր դոկտորի կոչում է տվել։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բողազիչի համալասարանը Պոլսո հունաց պատրիարք Բարդուղիմեոսին պատվավոր դոկտորի կոչում հանձնելու համար հաշվի է առել նրա ուղերձները կապված շրջակա միջավայրի պահպանության, խմելու ջրի մաքրության եւ կլիմայի փոփոխությունների հետ։
Բացի այդ, առաջին անգամ Թուրքիայում Հունաց պատրիարքի համար օգտագործվել է «էկումենիկ» եզրույթը։ Բողազիչի համալսարանի ռեկտորի անունից ուղարկված հրավերի մեջ գրված է. «Խնդրում են մասնակցեք Էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոսին պատվավոր դոկտորի կոչման հանձնման միջոցառմանը»։




























