Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածից եթեր հեռարձակվող Rudaw TV-ն եղանակի տեսության մեջ օգտագործում է այնպիսի քարտեզ, որում Թուրքիայի արեւելյան նահանգները որպես Քուրդիստան են ներկայացվում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսութ Բարզանիի իշխանությունների ազդեցության տակ գտնվող Rudaw TV-ի հեռարձակվող եղանակի տեսություններում ներկայացվող քարտեզում Թուրքիայի Էրզրում, Սիվաս, Աղրը, Վան, Մալաթիա, Հաթայ, Մերսին նահանգները ներառված են Քուրդիստանի սահմանների մեջ։
Նշվում նաեւ, որ Հյուսիսային Իրաքի «Քուրդիստանի ժողովրդավարական» (KDP) կուսակցության ֆեյսբուքյան էջում Բարզանիի Թուրքիա կատարած այցի ժամանակ տեսագրություն էր տեղադրվել, որի մեջ Թուրքիայի գրեթե ամբողջ արեւելքը ներկայացվել էր որպես Քուրդիստան։




























