Մեծ Բրիտանիայում չեն դադարում ուսումնական հաստատությունները գենդերային սկզբունքով տարանջատելու թեմայի շուրջ քննարկումները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը դատապարտել է համալսարանների ադմինիստրացիների որոշումը՝ հրավիրված իսլամիստ դասախոսի պահանջով տղամարդկանց ու կանանց դասախոսությունների ժամանակ տարանջատելու վերաբերյալ:

Այդ կերպ Քեմերոնը պաշտպանում է շատ այլ բարձրաստիճան բրիտանացի քաղաքական գործիչների դիրքորոշումը, ովքեր համարում են, որ ոչ մի հանգամանքում չի կարելի ուսանողական լսարանը գենդերային տարանջատման ենթարկել, հաղորդում է The Guardian-ը: Ավելի վաղ Universities UK (UUK) կազմակերպությունը, որը ներկայացնում է թագավորության համալսարանների մեծամասնության շահերը, ուսումնական հաստատությունների համար հատուկ կանոնադրություն է թողարկել, որով թույլատրվում է դասախսությունների ժամանակ կամավոր լսարանը տարանջատել ըստ սեռերի:

Շատ քաղաքական գործիչների, այդ թվում նաեւ վարչապետի կողմից այս հրապարակման քննադատումից հետո, ովքեր կարծում էին, որ սա նպաստում է  կրոնական ծայրահեղականությանը, UUK-ն հայտարարեց իր քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին: