Վրաց «արքայական զույգը»՝  Բագրատիոնների թագաժառանգի ծնողներ Դավիթ Բագրատիոն-Մուխրանսկին եւ Անա Բագրատիոն-Գրուզինսկին ամուսնալուծվել են, հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ցարական տան կայքէջը:

«Մեծ ցավով Անա Բագրատիոնի հետ իմ ամուսնությունն հայտարարում են ավարտված:  Շնորհակալ եմ նրան ընդհանուր երեխայի`ձերդ թագավորական գերազանցություն Գեորգի Բագրատիոնի համար, որը 2013թ. նոյեմբերի 3-ի մկրտության ժամանակ հայտարարվել էր Բագրատիոնների գերդաստանի ժառանգորդ` համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի կողմից, եւ որն իր հոր, պապի եւ նախնիների նման կունենա Մուխրանի արքայազն տիտղոսը», - ասվում է Դավիթ Բագրատիոնի ստորագրությամբ հայտարարության մեջ:

Նշենք, որ Դավիթն ու Անան ամուսնացել էին 2009թ.` Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի նախաձեռնությամբ: Ըստ նույն տարի անցկացված հարցման արդյունքների`  վրացիների  41% -ը (դեմ` 55%)  Վրաստանում միապետության վերականգնման կողմնակից են: