Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարակ Օբաման այսօր՝ ապրիլի 8-ին, Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման մասին նոր պայմանագիր են կնքել։

Բանակցությունները, ինչպես նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում, կայացել են Պրահայում՝ նեղ շրջանակում։ Ռուսական կողմից դրանց մասնակցել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Փաստաոթուղթը կփոխարինի կողմերի միջեւ 1992 թ. կնքված պայմանագրին, որի ժամկետը լրացել էր 2009 թ. դեկտեմբերի 4-ին։

ՌՀՍ նոր պայմանագրի ժամկետը տասը տարի է։ Կողմերի համաձայնությամբ, այն կարող է երկարացվել հինգ տարուց ոչ ավել։

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ՀՀՊ մասին քննարկումները: Օբաման նշել է. «Մենք Մեդվեդեւի հետ պայմանավորվել ենք շարունակել հակահրթիռային պաշտպանության շուրջ մեր քննարկումները։ Հուսով եմ, որ այդ առումով մենք լուրջ երկխոսություն կունենանք»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։