Մոտ 200 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով, որ սկսվել էին ապրիլի 8-ին բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում: Այդ մասին հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների գերատեսչության ղեկավար Պեդրու Մաչադուն:
Հեղեղումն արդեն ծածկել է մոտ 60 բնակելի տուն: Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով, փլատակների տակից ողջ հանել են միայն մոտ 20 հոգու:
Հորդառատ անձրեւների հետեւանքով Ռիո-դե-Ժանեյրո նահանգում սկսված հեղեղումների պատժառով ավելի վաղ զոհվել էին 153 հոգի:
Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հաղորդել է, որ վտանգավոր շրջաններից տարհանվել է մոտ 2 հազար մարդ, հաղորդում է BBC-ն:
Նա հավելել է, որ մոտ 4 հազար ընտանիքներ արդեն մնացել են առանց տանիքի, եւ աղետը սպառնում է 10 հազար տների։ Դրանց մեծ մասը տեղակայված է հետնախորշերում, որտեղ բնակվում է Ռիոյի բանկչության 25 տոկոսը:




























