Չինաստանում ապրիլի 9-ին մահապատժի են ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության փորձ կատարելու համար դատապարտված Ճապոնիայի երեք քաղաքացիներ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, հայտնել է Չինաստանի Ժողովրդական գերագույն դատարանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Չինաստանում մահապատժի էր ենթարկվել Ճապոնիայի 65-ամյա մեկ այլ քաղաքացի, ով մեղադրվում էր նույնատիպ հանցագործության համար։ Դա 1972 թ. ի վեր՝ Չինաստանում Ճապոնիայի քաղաքացու մահապատժի առաջին դեպքն էր։




























