Փենսիլվանիայի նահանգի Ալիկուիպա քաղաքի ավտոկայանատեղում օրը ցերեկով ծեծել եւ բռնաբարել են 85-ամյա կաթոլիկ միանձնուհուն։
CWN գործակալությունը, վկայակոչելով Pittsburgh Post-Gazette-ը, հաղորդում է, որ 18-ամյա Էնդրյու Բալոքը դատական պատասխանատվության է ենթարկվել այդ ծանր հանցանքի համար։
Նրան մեղադրել են ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում եւ բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունների մեջ, հայտնում է sedmitza.ru-ն։





























