Բաքվում, այսօր՝ դեկտեմբերի 23-ի ցերեկային ժամերին պայթյուն է որոտացել:
ԱՊԱ-ն, վկայակոչելով Սաբայիլի ոստիկանության շրջանային վարչությունը, հայտնում է, որ ժ. 16:50-ի սահմաններում Բադամդար ավանում՝ Բաքվի օքսֆորդյան դպրոցի մոտակայքում, պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալով` պայթյունի հետեւանքով տուժել է չորս մարդ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, դատախազության եւ ԱԻՆ-ի աշխատակիցները: Ներկայումս պարզվում են պայթունի պատճառները:





























