Լեհ հարբած Սանտա Կլաուսը ու նրա օգնականը սահնակով վթարի են ենթարկվել: Միջադեպի արդյունքում երկու մարդ է տուժել:
Սանտան ու նրա օգնականը ձիուն լծված իրենց սահնակով գնում ու երգեր էին երգում: այդ ընթացքում հանդիպակաց ընթացող մեքենան ազդանշանել է, ինչի արդյունքում ձին վախեցել է ու ծառս եղել: Կենդանու կտրուկ շարժումը կողաշրջել է սահնակը ու Սանտան ու նրա օգնականը բախվել են փողոցի անկյունում գտնվող պահին:
Սանտային ու օգնականին հիվանդանոց են տեղափոխել: Հնարավոր է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:





























