Ֆրանսիայում ուժեղ քամու ու մառախուղի պատճառով փակ է Նիսի օդանավակայանը: Ներկայումս երկրի գլխավոր ավիափոխադրող «Էյր Ֆրանսը» հայտարարել է դեպի Նիս իր չվերթերի մեծ մասը չեղյալ հայտարարելու մասին: Սակայն հավանականության կա, որ քաղաքում երեկոյան եղանակը կարող է բարելավվել: Ներկայումս օդանավակայանում հարյուրավոր ուղեւորներ են կուտակվել:
Նիսում փոթորիկն այն մակարդակի է հասել, որ քաղաքապետարանը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին չայցելել հանրահայտ Անգլիական ափամերձ շրջան` խուսափելու ալիքներից, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Ֆրանսիայի միջերկրածովային ափամերձ շրջաններում տեղումների բարձրությունը կհասնի 120 մմ:
Բրետանիայի Կեմպերլե քաղաքում փողոցները նախկինի պես ջրի տակ են անցել: Հիմքի թուլանալու պատճառով տապալվել է 4 հարկանի շենք: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:




























