Ֆրանցիսկոս պապը տեղի ժամանակով ցերեկը որպես Հռոմի եպիսկոպոս ընթերցել է իր առաջին սուրբծննդյան քարոզը:

Նա սուրբծննդյան ուղերձով դիմել է հավատացյալներին` շնորհավորելով նրանց տոնի կապակցությամբ: Նա Երկրի բնակիչներին խաղաղություն ու բարեկեցություն է մաղթել: Նա կոչ է արել անմիջապես դադարեցնել Սիրիայի արյունալի պատերազմը` տագնապով հիշեցնելով նաեւ այլ օջախների մասին` ՀԱՀ, Հարավային Սուդան, Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն, Իրաք: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նրա ելույթին հետեւել են ոչ միայն տաճարի մոտ հավաքվածները, այլեւ հազարավոր հեռուստադիտողներ: