Ռուսաստանցի սենատորները մերժել են օրենքը, որով նախատեսվում էր 2015-ի հունվարի մեկից պարտադիր դարձնել ներգաղթյալների կողմից Ռուսաստանի պատմության, ռուսաց լեզվի ու օրենսդրության քննությունների հանձնումը, որոնք կդիմեն ժամանակավոր կացարան ու գրանցում, ինչպես նաեւ աշխատանքի թույլտվություն ստանալու համար:
Ռուսաստանում ներգաղթյալներին կստիպեն ռուսաց լեզվի եւ պատմության քննություն հանձնել
«Հուսով եմ, որ Պետդումայի մեր գործընկերները դրան ըմբռնումով կմոտենան»,-ասել է Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն` հավելելով, որ փաստաթուղթ իրավաբանական տեսանկյունից սխալ է կազմված:
Ըստ որում, խորհրդարանի վերին պալատում նշել են, որ սերտիֆիկատի տրամադրումը պետք է նախ արձանագրված լինի «Կրթության մասին» օրենքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























