Դեկտեմբերի 26-ին, ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց 9-րդ սպասարկման կետը. այս անգամ նոր՝ drive thru, ֆորմատով: Լենինգրադյան 1/1 հասցեում գտնվող կետը կոչվում է ԿԱՐԱՍ Auto.

«ԿԱՐԱՍ Auto-ն ունի լրացուցիչ յուրահատկություն. այն հնարավորություն է տալիս սպասարկել ավտոմեքենայով հաճախորդների: Այս առանցքային քայլը ձեռնարկվել է  հաճախորդամետ ռազմավարության շրջանակներում, որը որդեգրվել է սույն թվականի մայիսին մեկնարկված ռեբրենդինգի արդյունքում», - նշեց ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

ԿԱՐԱՍ Auto-ի ընդհանուր տարածքը կազմում է 250քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: ԿԱՐԱՍ Auto-ն ունի նաեւ հարմարավետ սրահ սնվելու համար: Բացի այդ, տեղում թխվում է թոնրի լավաշ եւ վրացական պուրի:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ եւս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ եւ համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ եւ այլն:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին եւս 5 բիստրոներ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում, 2 ռեստորան քաղաքի կենտրոնում եւ 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 70 հազար հաճախորդի: