Ադրբեջանում Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժմանը պատկանող Կովկասի համալսարանում ուսանողներին ստիպել են դիտել Ֆեթհուլլահ Գյուլենի նզովքն ուղղված Էրդողանի եւ վերջում ասել «ամեն»։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կովկասի համալսարանի մի շարք ուսանողներ բողոքել են, որ համալսարանի ռեկտորը իրենց հավաքել է մեծ դահլիճում, մեծ էկրանով ցուցադրել Էրդողանին ուղղված Ֆեթհուլահ Գյուլենի նզովքը եւավարտին ստիպել ասել «ամեն»։

Ուսանողները պնդել են, թե այս հրահանգին ընդդիմացողներին սպառնացել են հեռացնել համալսարանից։

Նշենք, որ այն բանից հետո, երբ էրդողանը սկսեց աշխատանքից ազատել «մեծ կաշառք» գործողության շրջանակներում նախարարների որդիներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու խոշոր գործարարներին ձերբակալած ոստիկաններին, Ֆեթհուլահ Գյուլենը նզովել էր նրանց, ովքեր անտեսել էին գողերին եւ աշխատաքնից ազատել գողերին ձերբակալողներին։ Իր նզովքում Գյուլենն ասել էր, թե Ալլահը թող  նրանց տները հրի մատնի եւ օջախները քանդի։

Հիշեցնենք, որ Ֆեթհուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: