Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված հարձակում են գործել «Թուրքական ավիաուղիների» գրասենյակի վրա:

Հարձակման արդյունքում զոհվել է Թուրքիայի մեկ քաղաքացի: Հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիի մայրաքաղաքում ավիաընկերության տոմսերի վաճառման կետում: Միջադեպից հետո օդանավակայանում խստացրել ե անվտանգության ապահովման միջոցառումները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին լիբիացի գրոհայինները շրջափակել են Տրիպոլիում գտնվող կենտրոնական բանկի շենքը եւ քաղաքային նավահանգստի մուտքը՝ պահանջելով վարչապետ Ալի Զեյդանի անհապաղ հրաժարականը:

Լիբիացի գրոհայինները շրջափակել են երկրի նավահանգիստն ու կենտրոնական բանկը