Երեւանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 28-ին, ժամը 22.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մատենադարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտակայքում, բախվել են 24-ամյա Է. Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 91 ST 091 համարանիշի եւ 20-ամյա Վ. Մ.-ի վարած «Օպել» մակնիշի 35 LV 446 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Մ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել՝ 22.43-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` մասամբ:




























