Թուրքիայի Անթալիա նահանգում դեկտեմբերի 28–ի երեկոյան տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժը եւ դրանից հետո  7 հետցնցումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթալիա նահանգի Ալանիայի շրջանի Ավսալար ավանի մոտակայքում:  Նշվում է, որ 51 կմ խորության տակ տեղի ունեցած երկրաշարժը եւ հետցնցումները ավերածություններ կամ մարդկային վնասներ չեն պատճառել:

Անթալիայի նահանգապետ Սաբահաթին Օզթուրքը նշել է, թե ինքը եւս զգացել է երկրաշարժը եւ շեշտել է, թե չնայած ավերածություն չկա, սակայն անհրաժեշտ է ստուգել հին կառույցների վիճակը: