Ռուսաստանից Թաիլանդ մեկնող ընտանիքին թույլ չեն տվել թռիչքին մասնակցել՝ ամուսինների ալկոհոլով արբեցած լինելու պատճառով:
Բոինգ-763-ը, որը Ռոստով-Մինվոդի-Պհուկետ չվերթն էր իրականացնում, վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որտեղ տրանսպորտային ոստիկանությունը ձերբակալել է հարբած ամուսիններին: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի յոթի գիշերը:
Հաղորդվում է, որ ամուսինները սպառնացել են բոլոր ուղեւորներին ու օդաչուին: Օդանավի անձնակզմն ընտանիքին թույլ չի տվել շարունակել թռիչքը, հաղորդում է LifeNews-ը:
Իրավապահները հաղորդում են, որ ավելի ուշ նրանց բաց են թողել: Ընտանիքը վերադարձել է Ռոստով:
Օդանավակայանում ուղեւորները ոստիկանի են ծեծել
Բարձրաստիճան պաշտոնյան օդանավում կռիվ է սարքել զուգարանի պատճառով





























