Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էլեկտրականությունն արդեն վերականգնված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ «Վարդաշենում» վերջին օրերին պարբերաբար հոսանքի անջատումներ են եղել, թե որն է պատճառը, իրենք տեղյակ չեն: Բայց արդեն հայտնի է դարձել, որ էլեկտրականությունը վերականգնված է:




























