Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող ու հրաձգության ենթարկվող ֆերմերները օգնություն կստանան՝ ազատվելով հողի հարկից ու ոռոգման ջրի համար գանձվող հարկերից: Այս մասին խոսվում է կառավարության 2014թ ծրագրում, որն ընդունվել է հունվարի ինին նիստին:

Բացի այդ, մարտի վերջին էներգետիկայի նախարարությունը ծրագրում է մեթոդիկա նախապատրաստել՝ կապված վթարների ժամանակ գազի արտահոսքը հաշվարկելու հետ, իսկ հոկտեմբերի վերջին կհաստատվեն պահանջները՝ կապված գազի կենցաղային սարքերի անվտանգության հետ: Նոյեմբերին կառավարությունը պատրաստվում է արտոնել «Գազամատակարարման մասին» նոր օրինագիծը, որը կարգավորելու է գազատարների շինարարությունն ու շահագործումը, շրջակա միջավայրի ու բնակչության անվտանգությունը:

Էկոլոգիայի նախարարությունը փոփոխություններ կնախապատրաստի «Օդի ու մթնոլորտի պաշտպանության մասին» օրենքում:

Ֆինանսների նախարարությունը նախատեսում է վերանայել ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի համար նախատեսվող վճարները՝ բարձրացնելու նպատակով:

Տրանսպորտի նախարարությունը կընդունի ԱՊՀ նորմատիվները՝ ավտոտրանսպորտի ու անվային առանցքի առավելագույն ծանրաբեռնվածության վերաբերյալ: Գերնորմատիվային ծանրաբեռնվածությամբ մեքենաների մուտքը Հայաստան կարգելվի:

Քաղաքաշինության նախարարությունը ծրագրում է լրջորեն կրճատել ծախսերը՝ կապված բյուջետային շինարարության օբյեկտները պահպանելու հետ: