«Նաիրիտ»-ի աշխատակիցները հույսեր ունեն, որ գոնե այս տարվա առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ մեկ տարվա աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: «Բայց, թե որքանով այդ հույսերը կարդարանան ոչինչ չեմ կարող ասել»,- ավելացրեց նա:
Հարցին, թե հավանականություն կա՞, որ գործարանն այս տարի կսկսի գործել, Հարությունյանը պատասխանեց. «Վերջին նորությունը նոր տարուց առաջ «ՌոսՆեւտի» եւ Հայաստանի կառավարության միջեւ համաձայնագիրն էր , որում «Նայրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշակիություն չկար»,- ասաց Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են դեկտեմբերի 27-ին:




























