ՀՀ կառավարությունը հետաձգել է ալկոհոլի եւ ծխախոտի գովազդը մասամբ թույլատրելու մասին օրինագծի ընդունումը: Կառավարության հունվարի 9-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ չէ ընդունել օրինագիծը ներկա խմբագրությամբ, սակայն բացասական եզրակացություն կատարելու էլ հակված չէ: Պատճառն այն է, որ օրինագիծը պատրաստել էին ՀՀԿ-ի ներկայացուցիչները: «Դա վատ նախադեպ կլիներ: Ավելի լավ է օրինագիծը նորից քննարկել գործընկերների հետ եւ փոխադարձ ընդունելի որոշում գտնել», - ասել է վարչապետը:
Օրինագիծն առաջարկում է վերանայել լրատվամիջոցներում ալկոհոլի եւ ծխախոտի գովազդի արգելքը՝ գովազդը թույլատրելով որոշակի ժամերին: Այդկերպ առաջարկվում է ավելացնել լրատվամիջոցների եկամուտները:




























