2014թ. հունվարի 1-ից Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Արտակ Բարսեղյանը, ով մինչ այդ` 2009թ-ի սեպտեմբերից զբաղեցրել է Պեռնո Ռիկար Ղազախստանի (Pernod Ricard Kazakhstan) գործադիր տնօրենի պաշտոնը:
Երեւանի կոնյակի գործարանի նախկին տնօրեն Արա Գրիգորյանը նշանակվել է Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի փոխնախագահ: Արա Գրիգորյանը կշարունակի ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը` համատեղելով այն Երեւանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահի պաշտոնի հետ:
Արտակ Բարսեղյան
Ծնվել է 1969 թվականին, Երեւանում: Ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: Աշխատանքային գործունեությունը Երեւանի կոնյակի գործարանում սկսել է 1998 թվականի հունիսից` զբաղեցնելով մի շարք պաշտոններ ֆինանսավարչական ոլորտում: 2001 թվականի մայիսին նա նշանակվել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի Ֆինանսավարչական տնօրեն: 2009 թ.-ի սեպտեմբերից ղեկավարել է Պեռնո Ռիկար Ղազախստանի ներկայացուցչությունը:




























