2014թ-ի վերջից ՓՀԷԿ-երի լիցենզավորման փուլում կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայաններում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող  տեխնիկական պահանջները, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:

Այս պահանջները ընդհանուր կլինեն եւ նոր կառուցվող, եւ վերակառուցվող, եւ վերազինվող ՓՀԷԿ-երի համար: Տեխնիկական պահանջները հիմնված են լինելու միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքների վրա: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2014թ. միջոցառումների ծրագրում: Աղբյուրի համաձայն` կկիրառվեն Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC - International Electrotechnical Commission) ստանդարտները:

Սա իրականություն կդառնա, երբ գործադիրը 2014թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակում կընդունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած «Փոքր հիդրոէլեկտրա¬կայաններում տեղադրվող սարքավորումներին ներ¬կայացվող  տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարու-թյան որոշման նախագիծը: